Իսրայելական զինվորականները հայտնաբերել են մի քանի պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարքեր, որոնք ներխուժել են երկրի հյուսիսային օդային տարածք։ Այս մասին հայտնել է Իսրայելի ռազմական մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը Լիբանանից արձակվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ստորաբաժանումների կողմից։ Դրանք պայթել են Իսրայելի տարածքում՝ Լիբանան-Իսրայել սահմանի մոտ։
Հնարավոր սպառնալիքի պատճառով Մանարա և Մարգալիոտ սահմանային գյուղերում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։ Զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։






























