Մայիսի 28-ի ցերեկը , 31-ի գիշերը առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 27- 28-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։
Երևանում մայիսի 28-ի երեկոյան, 29-30-ի օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։



















































































