Կիևյան կամուրջն ուներ տարիներով կուտակված խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային։ Այսօր այդ բոլոր խնդիրները լուծվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Աշխատանքներից հետո կունենանք անվտանգ, հարմար ու գեղեցիկ կամուրջ՝ մեր քաղաքին վայել։
Միևնույն ժամանակ ամբողջությամբ կբարեկարգվի Կիևյան փողոցը»,-գրել է նա:




























