Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ պայքար ԱԺ փոխնախագահի համար. 5 ՔՊ-ական առաջադրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երեկ երեկոյան ավարտվել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնների համար թեկնածուների առաջադրման գործընթացը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել հինգ ՔՊ-ական պատգամավորներ՝

  • Վահագն Ալեքսանյան,
  • Արման Եղոյան,
  • Հայկ Կոնջորյան,
  • Ալխաս Ղազարյան
  • Արուսյակ Ջուլհակյան։

Ըստ նույն աղբյուրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաջորդ շաբաթ կանցկացնի փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում կընտրվեն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվող երկու թեկնածուները։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ թեժ մրցակցություն է ընթանում թեկնածուների միջև: Մեր աղբյուրները նշում են, որ շատ թեժ պայքար է սպասվում:

Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ այս պահին կարծես, թե լավ դիրքերում են Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը, ովքեր կուսակցության ներքին ընտրություններում ևս բարձր ցուցանիշ են գրանցել: Ըստ կուսակցության ներկայացուցիչների Արուսյակ Ջուլհակյանը ևս կարծես, թե ուժեղ մրցակից է համարվում:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՔՊ վարչության փակ քննարկման ժամանակ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս