Այսօրվա առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։
Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյանի տուն են մտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության քրեական վարույթի շրջանակներում։
Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան բակում՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ։
ArmLur.am-ը զրուցել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանի հետ, որը խուզարկությունից և առանձնատան տարածքում տիրող իրավիճակից մանրամասներ է հայտնել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























