2014-ԻՆ ԿԱՎԱՐՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամատիկ Արթուր Աբրահամը գերմանական Sauerland Event պրոմոթերական ընկերության հետ իր պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2014թ.: Նրա պնդմամբ` ինքը լավ հարաբերությունների մեջ է մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդի հետ: Աբրահամի խոսքերով` սա կլինի իր վերջին պայմանագիրը որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Այն լրանալուց հետո նա կմնա սպորտում եւ կաշխատի սպորտային մենեջմենթի ոլորտում: Առաջիկա տարվա իր պլանների մասին էլ հավելել է, որ 2012թ. վերջին մտադիր է կրկին չեմպիոն դառնալ:
Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտը կկայանա հունվարի 14-ին Բեռլինի O2 World Arena-ում: Աբրահամի մրցակիցն է լինելու արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Ֆարիասոն:




Լրահոս