Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի կողմից ռազմական օպերացիան սկսվելուց հետո Կրեմլը չի կարողանում կապ հաստատել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինի հետ:
itar-tass-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս հայտնել է, որ նախօրեին նախագահ Պուտինն Ուկրաինա էր ուղարկել իր հատուկ ներկայացուցչին` ավելի վաղ գերեվարված արտասահմանյան դիտորդներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով:
«Մենք չափազանց անհանգստացած ենք այն հանգամանքով, որ պատժիչ օպերացիայի անցկացման գոտում գտնվում է ոչ միայն նախագահի հատուկ ներկայացուցիչ Լուկինը, այլև՝ ռուսաստանյան լրագրողներ և այլ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ», – ասել է Պեսկովը, հավելելով, որ Ռուսաստանը Կիևից պահանջում է միջոցներ ձեռնարկել նրանց անվտանգության ապահովման համար: