ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ Արմավիրի բանտում պետական դավաճանության գործով կալանավորված Թորոս Թորոսյանը, որը հացադուլի մեջ է գտնվում, ինքնասպանության փորձ է կատարել։
Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել բանտում հսկողություն իրականացնող ծառայողմերի կողմից: Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից ArmLur.am-ին հաստատեցին տեղեկությունը.
«Օգոստոսի 11-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ, ինչը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից»։
Դեպքից օրեր առաջ կալանավորված Թորոս Թորոսյանը ArmLur.am-ին խնդրել էր բարձրաձայնել իր խնդիրը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























