Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայերեն գրառում է կատարել X-ի իր էջում՝ Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մասին:
«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։ Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- գրել է Հնդկաստանի վարչապետը:























































































