Armenian text to speach

ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում խոցել են անօդաչու թռչող սարք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում խոցել են Բելառուսից ներթափանցած անօդաչու թռչող սարք։ Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զգոն է, հանձնառու և պատրաստ։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ևս հաստատել է, որ անօդաչուն ոչնչացվել է դաշնակիցների կործանիչների կողմից։

Լիտվայի Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի տվյալներով՝ անօդաչուն Բելառուսից մուտք է գործել երկրի օդային տարածք, անցել Լենտվարիսի և Տրակայ շրջանի ուղղությամբ, ապա ընկել Կաունասի շրջանի Պրատկունայ գյուղի մոտ։ Սա առաջին դեպքն է, երբ Լիտվայի տարածքում խոցվել է անօդաչու։ Մոսկվան միջադեպի վերաբերյալ դեռ չի մեկնաբանել։

Միջադեպից ժամեր անց Լեհաստանը ևս հայտարարել է օդային գործողությունների մեկնարկի մասին՝ Ուկրաինայի սահմանամերձ տարածքներում ռուսական անօդաչուների հարվածների պատճառով։ Բալթյան երկրները 2022 թվականից պարբերաբար հայտնում են իրենց օդային տարածք անօդաչուների ներխուժման մասին։ Euronews-ի փոխանցմամբ՝ Եվրոպացի պաշտոնյաները միջադեպերը կապում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված անօդաչուների շեղումների հետ։

Անի Վարդանյան




Լրահոս