Armenian text to speach

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝

Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Սախարովի հրապարակից,
Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս