ՆԱՏՕ-ն կտարածվի դեպի արևելք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն դիտարկում է Արևելյան Եվրոպայի որոշ հատվածներում հիմնական զորամիավորումների տեղակայման հնարավորությունը. հայտարարել է կազմակերպության միացյալ ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը:

Նման որոշում կարող է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարված հարաբերությունների հետևանքով:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է դա դիտարկենք և կառաջարկենք այդ քննարկումն անցկացնել մեր երկրների ղեկավարների միջև, որպեսզի հասկանանք, թե դրանից ինչ կարող է դուրս գալ», – ասել է Բրիդլավը Օտտավայում մամլո ասուլիսի ժամանակ: Ներկայումս ՆԱՏՕ-ի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը տեղակայված են Մերցբալթիկայում, Լեհաստանում և Ռումինիայում: Սակայն նման սխեման նախատեսված է մինչև տարեվերջ:




Լրահոս