Չորրորդ ինքնիշխանություն. Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Սերգեյ Լոքյանը որոշել էր «հրաժարական տալ», բայց …

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, շատ արագ ԱԺ որոշ աշխատակիցներ սկսեցին լալահառաչ ելույթներ ունենալ, թե իրենք Հովիկ Աբրահամյանի թիմից են և թիմով որոշել են “”հրաժարական տալ””, գրում է “”ՉԻ””-ն։ Առաջինը այդ քայլին դիմեց Հովիկ Աբրահամյանի օգնականը Սերգեյ Լոքյանը, որը ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդին է։ Այն ժամանակ նրա կոլեգաներն էին անգամ գարմացել Լոքյանի վերամբարձ հայտարարությունների վրա. ինչո՞ւ՝ որովհետև ոչ նրանք, ոչ էլ Հովիկ Աբրահամյանը Լոքյանին պարզապես չէին կարող համարել թիմի մարդ։ Հետո շատ զավեշտալի էր հնչում, երբ Լոքյանի և նրա կոլեգաների դեպքում օգտագործվում էր «հրաժարական տալ» արտահայտությունը։ Նմանների դեպքում պարզապես կարելի է ասել՝ ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Բայց, ոչ. պետք էր ընդգծել այդ մարդու կարևորությունը, որակական առանձնահատկությունները, թե ինչպես նա չի կարող Հովիկ Աբրահամյանից բացի աշխատել այլոց հետ։ “”ՉԻ”” տեղեկություններով՝ այս օրերին Հովիկ Աբրահամյանին անդավաճան մնացած Լոքյանը ակտիվորեն զբաղված է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի այցը Լոռվա մարզ կազմակերպելու աշխատանքներով։ Ի դեպ, չնայած Լոքյանն այլևս չի համարվում ԱԺ՝ աշխատակից, այնուամենայնիվ, վերջինիս վարած ավտոմեքենայի վրա շարունակում է տեղադրված մնալ ԱԺ՝ ավտոմեքենաների պետհամարանիշ “”0370 001″”։ Վերջում ավելսւցնենք, որ Հովիկ Աբրահամյանի ԱԺ՝–ից հեռանալուց հետո, խորհրդարանում ազատման դիմում են ներկայացրել ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը (նկատենք, որ նա մինչև Հովիկ Աբրահամյանի հրաժարականն արդեն ակտիվորեն ներգրավված չէր խորհրդարանի աշխատանքներում), ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը (վերջինս մշակութային ծրագիր էր իրականացնում, և այդ ծրագրի իրականացման ժամկետներն արդեն մոտեցել էին ավարտին), ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ նախագահի օգնական Գեորգի Մուրադյանը ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նվարդ Վարդանյանը և Նարե Դանիելյանը։ Մեր տեղեկություններով ազատվածներից Վիկտոր Մնացականյանն ու Գեորգի Մուրադյանը համալրել են ՀՀԿ շտաբականների շարքերը։ 




Լրահոս