ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 16-17-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Թեհրան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետի Մհեր Գրիգորյանի որոշումից։
Որոշման համաձայն՝ Խուդաթյանը Թեհրան է մեկնել էներգետիկ համագործակցության համատեղ աշխատանքային խմբի աշխատանքները մեկնարկելու նպատակով։
Նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն այցի արդյունքների մասին հաշվետվություն։
Անի Վարդանյան
























































































