Armenian text to speach

Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպմանը կմասնակցեն պատվիրակություններ․ Ուշակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կայանալիք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների կազմն արդեն համաձայնեցված է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Պուտինի և Թրամփի առանձին հանդիպմանը ևս կմասնակցեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի մի քանի ներկայացուցիչներ։

Ուշակովը նաև հայտնել է, որ Շենժենում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ բազմաթիվ առաջնորդներ շրջապատել են Պուտինին, և նա հասցրել է մի քանի բառ փոխանակել նրանցից շատերի հետ։

Ինչ վերաբերում է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցությանը, Ուշակովի խոսքով՝ այդ հարցով որոշումը դժվար թե կայացվի այսօր կամ վաղը։




Մամուլի Տեսություն

Լրահոս