«Բավարիա»-ն երբեք տիկի-տակի չի խաղացել. Ֆիլիպ Լամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը անդրադարձել է Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ակումբի ցուցադրած  խաղին, հայտնում է kicker-ը: Նշենք, որ ակումբի խաղը շատ են համեմատում «Բարսելոնա»-ի խաղի հետ:

«2008-2012 թվականներին «Բարսելոնա»-ն անհավանական խաղ էր ցուցադրում, բայց մեր նպատակը չի եղել ստեղծել երկրորդ «Բարսա»: Պեպ Գվարդիոլայի հետ կատարած աշխատանքի երկու երրորդի ընթացքում մենք ապացուցեցինք, որ  կարող ենք ցուցադրել մեր սեփական ոճը: «Բավարիա»-ն երբեք տիկի-տակա չի խաղացել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ  վերջերս  սուր քննադատություններ են  հնչել Խոսեպ Գվարդիոլայի հասցեին՝ «Բավարիա»-ում ներդրած խաղաոճի համար:




Լրահոս