Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցում. քաղաքացիները՝ մարդկանց քաղաքացիությունից զրկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրության նոր նախագծով անձին կարող են զրկել քաղաքացիությունից։

Գործող Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
Իսկ նոր Սահմանադրույան Հոդված 24-ի 10-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվում է . Օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ է թույլատրվում՝ քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Նոր Սահմանադրույան այս կետը քննարկումների առիթ է դարձել, ընդդիմադիր քաղաքական գործիչները անհանգստություն են հայտնում, որ այս կետը կարող է առիթ դառնալ, որ ցանկացած անձի օրինակ ցուցի մասնակցելու համար զրկեն քաղաքացիությունից, մինչդեռ իշխող կուսակցույունը վստահեցնում է, որ խոսքը բացառապես սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկված անձանց մասին է։

ArmLur.am-ը հարցում է իրականացրել Կենտրոն վարչական շրջանում պարզելու համար, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները նոր Սահմանադրության` քաղաքացիությունից զրկելու կետի մասին։

Աննա Հանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս