Armenian text to speach

Քաղաքապետը տվեց կադրային ջարդի մեկնարկը. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իր նեղ շրջապատի և քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների հետ քննարկումներից հետո, կադրային կտրուկ որոշումներ է կայացրել ու երեկ արդեն անցել դրանց կատարմանը։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից ազատվելու են նաև քաղաքապետարանի առանցքային և գլխավոր վարչությունների պետեր ու ոչ միայն։ Այդ որոշումներից մեկն արդեն իրագործվել է․ Ավինյանը պաշտոնից ազատել է 2 թաղապետի՝  Նուբարաշենի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարներին:

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս