Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի և Արմեն Մխիթարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Ըստ նախագծի` չվճարված կենսաթոշակի գումարը պետք է վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետային սահմանափակման, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների (լիազորագրի հիման վրա կամ բանկային հաշվին փոխանցելու միջոցով):
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում էապես կավելանան կենսաթոշակների վճարմանն ուղղվող ծախսերը և համաձայն նախնական հաշվարկների, կենսաթոշակների վճարումը ֆինանսավորելու համար առաջիկա 2-3 տարիներին կպահանջվի միանվագ շուրջ 25 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները միջնաժամկետ ապագայում կկազմեն տարեկան շուրջ 10-15 մլրդ դրամ:
Նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2014 թվականի ապրիլի 2-ի N 23.6/191439-14 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2015-2017թթ. պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2015-2016թթ. ճշգրտված և 2017 թվականի կողմնորոշիչ չափաքանակներով:
Սա նշանակում է, որ պետք է վերանայել կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը և կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության թիրախային ցուցանիշները: