Հայ շոու-բիզնեսի նախորդ տարվա ամենասկանդալային դերասանուհին` Անժելա Սարգսյանը, ում անվան շուրջ բազմաթիվ պատմություններ և սկանդալային վեճեր են պտտվում առ այսօր, ըստ երևույթին, հանդես կգա հանրայինի նոր եթերում: Նա այս անգամ փոխարինելու է գալիս “մեծ անուն հանած” “”Աննա”” հեռուստասերիալին` մարմնավորելով այս անգամ նոր “”Գեներալի աղջիկ”” հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկին: Ըստ սոցիալական ցանցերում շրջանառվող քննարկումների` Հանրայինն Անժելայի մասնակցությամբ փորձելու է վերականգնել իր երբեմնի բարձր ռեյտինգը հեռուստասերիալների եթերում: Թե ինչ է այն խոստանում՝ հայտնի չի, սակայն միևնույնն է` այն գալիս է լրացնելու հանրության պահանջարկը:
Անժելա Սարգսյանը Հանրայինի եթերում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ