Փոխվարչապետը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին և բարձր գնահատել մարզպետի պաշտոնում նրա երկարատև աշխատանքը: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում ևս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում:

Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշել է, որ նա երկար տարիներ աշխատել է հանրապետական գործադիր մարմնում, ծանոթ է նաև մարզին ու մարզում առկա խնդիրներին: Հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթելով մարզպետին՝ փոխվարչապետը վստահություն հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի խնդիրների լուծման, մարզում տարբեր ծրագրերի կենսագործման համար: Ա. Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզի համայնքներ՝ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:




Լրահոս