«Հանուն լրագրողների եմ հրաժարական տվել». Կ. Շահգալդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Փոխվարչապետը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին և բարձր գնահատել նրա երկարատև աշխատանքը:

Armlur.am-ը Կ. Շահգալդյանի հետ զրուցեց իր հրաժարականի որոշման, նոր մարզպետի և իր հետագա անելիքների մասին:

«Իմ՝ աշխատանքից ազատվելը մեծ մասամբ որոշ լրատվամիջոցների ցանկություններին հագուրդ տալն էր: Հանուն լրագրողների՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել, որովհետև 13 տարվա կանախտեսումներն իրականություն չդարձան: Ասի՝ գոնե հրաժարական տամ, թող մտածեն՝ իրենք ճիշտ են», – նշեց նախկին մարզպետը:

Այն հարցին, թե վերջինս ինչ «ժառանգություն» է թողել նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին, ասաց.

«Ես իմ ժառանգությունը պետք է փոխանցեմ իմ էրեխեքին, ոչ թե Արամ Հարությունյանին: Ես մարզպետի պաշտոնը ժառանգություն չէի ստացել, ընդամենը նշանակվել էի այդ պաշտոնում», -հայտարարեց Շահգալդյանը:

Armlur.am դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Արամ Հարությունյանը գալիս է Կոտայքն ավերելու, ընդգծեց.

«Ես կարծում եմ՝ Արամ Հարությունյանը գալիս է Կոտայքի մարզպետի պաշտոնին ոչ թե Կոտայքն ավերելու, այլ` արարելու», – եզրափակեց մեր զրուցակիցը:




Լրահոս