WBA,WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն մտադիր է ռինգում հանդիպել կանադացի Բերմեյն Ստիվերնին, ով, օրերս մենամարտելով ամերիկացի Քրիս Արրեոլայի հետ, նվաճել էր WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը գերծանրքաշային կարգում:
«Հույս ունեմ, որ մենք մի ելք կգտնենք, որն ինձ հնարավորություն կտա պայքարել WBC վարկածով աշխարհի չեմպիոնության համար: Եթե ոչ, կգնամ իմ ճանապարհով: Գիտեմ, թե ինչքան դժվար է աշխարհի չեմպիոն դառնալը»,-ասել է Կլիչկոն, հավելելով, որ իրենք կփորձեն մենամարտելու թույլտվություն ստանալ բռնցքամարտի միջազգային կազմակերպություններից:
Ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերով՝ ինքը կցանականար մենամարտն անցկացնել ԱՄՆ-ում: