Սիրիայում մնացած թունանյութերից կարելի է զարին ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական վերջին օբյեկտում մնացած թունավոր նյութերից հնարավոր է ստանալ թունավոր գազ զարին: Այս մասին ИТАР-ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը:

Նրա խոսքով՝  ի սկզբանե քիմիկատները պահվում էին Դամասկոսի արվարձաններում գտնվող տարբեր օբյեկտներում: Սակայն Սիրիայի իշխանությունները որոշել են տեղափոխել թունանյութերը, վախենալով, որ դրանք կարող են ծայրահեղականների ձեռքն ընկնել:

«Արդյունքում դրանք տեղափոխվել են մոտակայքոմ գտնվող օբյեկտ, ուր մենք չենք կարողանում հասնել, ելնելով անվտագության նկատառումներից», – հայտնել է Կաագը:

Նա տեղեկացրել է, որ մայիսի 8-ին Բրյուսելում անցկացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպմանը որոշ երկրներ մտախություն են հայտնել, որ այդ օբյեկտում մեկտեղված նյութերն այժմ հնարավորութոըն են ստեղծում զարինի արտադրության համար:




Լրահոս