Հովիկ Աբրահամյանին սկսել է նյարդայնացնել Դավիթ Հարությունյանը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին սկսել են նյարդայնացնել թե կառավարությունում, թե ԱԺ-ում ու թե, ամենակարեւորը, օլիգարխների շրջապատում լույսի արագությամբ տարածվող այն խոսակցությունները, որ նոր կառավարությունում չափազանց մեծ է Դավիթ Հարությունյանի ազդեցությունը:

Պարզվում է, որ վերջինս ոչ միայն կարգավորում է ներապարատային հարաբերությունները կառավարական հիերարխիայում, այլեւ, բառի բուն իմաստով, գրում է Հովիկ Աբրահամյանի ելույթները: Ավելին, նա է վարչապետի հայտնի քաղաքական արձագանքների տեքստերի հեղինակը:

Այս ամենը, հավանաբար, չէր զայրացնի Արգամիչին, եթե նրան լուրեր չհասնեին այն մասին, որ Դավիթ Հարությունյանն ինքն է լուրեր տարածում, թե բացառիկ օգտավետ է իր ներկայությունը կառավարությունում: Դրանով իսկ աշխատակազմի ղեկավար-նախարարը փաստացի զրոյացնում է Հովիկ Աբրահամյանի՝ գրագետ եւ ժամանակակից երեւալու ճիգերը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս