Գալուստ Սահակյանը տարօրինակություններ է դրսեւորում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սկսել է տարօրինակ ու անհասկանալի որոշումներ կայացնել: Երեկ, հայկական պատվիրակությունը պետք է մեկներ Աթենք` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին, սակայն Գալուստ Գրիգորիչը կտրուկ արգելել է: Պատճառը կամ բյուջեի սղությունն է, կամ ԱԺ քվորումի խնդիրը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վեհաժողովի ժամանակ պետք է ընտրվեր ղեկավարության եւ քարտուղարության կազմ, ինչի մասնակցության համար անգամ հայկական պատվիրակությանն այնտեղից հատուկ խնդրանքով են դիմել, որ չբացակայեն: Այդ մասին պատգամավորները տեղեկացրել են ԱԺ նորանշանակ նախագահ Գալուստ Գրիգորիչին, սակայն վերջինս մնացել է անդրդվելի: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով այդ պատվիրակության անդամ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Դա գռեհկություն է, սահմանափակվածություն, անգրագիտություն, տհասություն, որ Հայաստանը միջազգային կառույցներում պետք է ներկայացված չլինի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս