«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ նախկին արտգործնախարարի խորհուրդը համանախագահներին, դիվանագետներին եւ չինովնիկներին «Հարցի կարգավորման շուրջ նոր փուլ կսկսվի միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ փոփոխությունների կենթարկվի բանակցային օրակարգը և կներմուծվեն այն տարրերը, որոնց բացակայությունն այսօր թույլ է տալիս խեղել հակամարտության ծագման ու զարգացման պատմությունը և կամայականորեն հարմարեցնել խաղաղ կարգավորման առաջարկվող բանաձևը այս կամ այն երկրի ընթացիկ աշխարհաքաղաքական շահերին: Մենք դեռ գտնվում ենք «հին փուլում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` արձագանքելով մեր հարցին`ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ նոր փո՞ւլ է սկսվում: Հիշեցնենք, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ղարաբաղյան պատերազմում հրադադարի քսանամյակի առիթով հայտարարություն են տարածել, որում «օկուպացված տարածքների» եւ ստատուս-քվոյի պահպանման անհնարինության հարցերը կարծես առաջնային պլան են մղվում:
Մանրամասնները թերթի այսօրվա համարում