Ռուսաստանի բանկը մայիսի 13-ից Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցրել է 6 ուկրաինական բանկի ստորաբաժանումների գործունեությունը: Արգելքը վերաբերում է կիևյան «Տերրա Բանկա», «Ֆինանսներ և վարկ», «Ֆինանսական նախաձեռնություն», «Ավանտ-բանկ», ինչպես նաև՝ «Ֆինռոստբանկ» և «Ակցենտ-բանկ» ֆինանսական հաստատություններին:
Ապրիլին Ղրիմի ինքնավար հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկը 60 մլն ռուբլի կտրամադրի ուկրաինական բանկերի ավանդատուներին, բացի այդ, գումարի մի մասը կստացվի նշված ստորաբաժանումների գույքի վաճառքից: Նա հավելել է նաև, որ Ղրիմի բնակչության այն 15%-ի համար, որն ունի իր հաշվին 700 հաղար ռուբլուց ավել գոմար, կմշակվի արտոնյալ վարկավորման ծրագիր: Իշխանությունները նաև կաշխատեն բարձրացնել փոխհատուցման սանդղակը. հայտնում է aif.ru-ն: