Երիտասարդը XY հյուրանոցից 870.000 դրամի ոսկյա մատանի է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` մայիսի 13-ին` ժամը 03:00-ին, XY հյուրանոցային համալիրի համարներից մեկում ոսկյա մատանիներ են գողացել` 870 հազար դրամ:

Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ գողությունը կատարել է 28-ամյա Արթուր Լուսինյանը:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին տեղեկությունը` հայտնելով, որ Լուսինյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, իսկ գողոնն առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս