Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կան վիրավորներ (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Արարատի մարզի Վեդի քաղաքի գլխավոր ճանապարհին իրար են բախվել ,Մերսեդես Sե մակնիշի 31 ՕԼ 250 համարանիշի, ՎԱԶ 2106 մակնիշի 29 ՕՕ 356 համարանիշի և ՎԱԶ 2106  մակնիշի 63 ՕՏ 016 համարանիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է։Դեպքի վայրից Վեդիի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել Վեդի քաղաքի բնակիչներ մայր և աղջիկ 59-ամյա Քրիստինե Միրզոյանը և 39-ամյա Ալինա Վարդանյանը։ Մերսեդես–ը վարել է 22-ամյա Էդգար Միրզոյանը, ՎԱԶ 2106 մակնիշի 63 ՕՏ 016-ը վարել է 27-ամյա Ալեն Թումասովը, իսկ մյուս ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան՝ 36-ամյա Վահագն Զաքարյանը։




Լրահոս