Քամին ցրտից չի մեռնում. Ս. Սարգսյանը թող հիմա հրաժարական տա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասուն» ջոկատի հրամանատար,  «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Սասուն Միքայելյանից լրագրողները  հետաքրքրվեցին  «քառյակի»   գործունեության  ու կառավարության նոր կազմի մասին: «Մենք  տեսանք, թե «քառյակը» ինչ արդյունքի հասավ: Վարչապետի փոփոխությունը ոչ մի բանի չի բերի, պետք է  նախագահի հրաժարականը»,-պատասխանեց պրն Միքայելյանը:

Նախաձեռնության անդամի խոսքով` նոր կառավարությունը  նախորդից առանձնապես ոչնչով չի տարբերվում. «Ընդամենը մարդկանց տեղերն է փոխվել: Ինչ տարբերություն Քաչալ Հասան, թե  Հասան Քաչալ, կամ քաչալի տղա Հասան: Նրանք կատարելու են Սերժ Սարգսյանի հրահանգները:  Այս կառավարությունը չի գնա համակարգային փոփոխությունների»:

Armlur.am-ը Սասուն Միքայելյանից  հետաքրքրվեց, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը  չի բացառում  նաև ընտրությունների միջոցով հասնել  իշխանափոխության, որքանով է այս համատեքստում  «Քաղաքացիական պայմանագրի» համար կարևոր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե  նա այլևս ցանկություն չունի առաջադրվել երկրորդ անգամ ոչ մի պաշտոնում:

Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը չի հավատում այդ հայտարարություններին. «Չեմ հավատում, որ որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը չառաջադրի իր թեկնածությունը որևէ պաշտոնում: Այդ հայտարարությունը  ծուղակային էր ինչ-որ չափով: Հետագայում նա կարող է  այլ կերպ մեկնաբանել իր հայտարարությունը: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է երկիրը կարգավորել, թող հիմա հրաժարական տա: Քամին ցրտից չի մեռնում»:




Լրահոս