Սիրիայի և Թուրքիայի սահմանին ականապատված մեքենա է պայթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի և Թուրքիայի սահմանին ականապատված ավտոմեքենայի պայթյունը առնվազն 17 մարդու կյանք է խլել, ևս մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել. տեղեկացնում է rosbalt.ru-ն:

Ավտոմեքենան պայթել է կայանման վայրում՝ սահմանամերձ Բոբ-էս-Սալամ բնակավայրում: Զոհվածների թվում կանայք և երեխաներ կան:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին սիրիական Էս-Սելամե սահմանամերձ կետից ոչ հեռու ականապատված մեքենա էր պայթել: Պայթյունից տեղում զոհվել էր 20 մարդ, ևս 4-ը մահացել էին հիվանդանոցի ճանապարհին: Զոհվածները Սիրիայի քաղաքացիներ էին:




Լրահոս