«Ատլետիկո»-ի դեմ խաղում բեկումնային կլինի արագ գոլը. Չավի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Լա Լիգայի վերջին տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն հանդիպելու է Մադրիդի «Ատլետիկո»-ին:  Կատալոնական ակումբի ավագ Չավին խոսել է հակառակորդի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի մասին:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի չեմպիոնը հայտնի կդառնա այդ հանդիպման արդյունքում:

«Ատլետիկո»-ն լավ է խաղում պաշտպանությունում: Նրանք մշտապես պրեսինգի են դիմում, փոխօգնության են հասնում միմյանց և լավ են զարգացնում գրոհները: Բեկումնային կարող է լինել արագ գոլը: Հիանալի խաղ է սպասվում: Չեմ կարող ասել՝ ինչպես այն կավարտվի»,- նշել է նա:




Լրահոս