Ա. Գեվորգյանն ընդունել է Ջոն Հեֆերսին եվ Ալեքս Ռասինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ը տեղեկացավ, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինին, ով ավարտում է առաքելությունը Հայաստանում:Ըստ նախարարության հաղորդագրության` Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Ալեքս Ռասինին` կատարած աշխատանքների, համագործակցության և համար, հաշվի առնելով Հայաստանի տարածքների զարգացման գործում նրա ներդրումը, պարգատրել է նախարարության ոսկե մեդալով:Անդրադառնալով “Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան” պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կողմից իրականացված ծրագրին` Ա. Գևորգյանն այն իր էությամբ ու ծավալներով աննախադեպ է համարել:”Ծրագիրն իրականացվել է հիմնականում մարզերում և էական նշանակություն ունեցավ տարածքների համաչափ զարգացման համար, քանի որ ուղղված էր կենսական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը”,- ասել է փոխվարչապետը: Բացի այդ, ըստ նրա, ձևավորվել է կառավարության, դոնոր կազմակերպության և հանրային հատվածի հաջող համագործակցության փորձ, կարևոր էին նաև ծրագրի իրագործման ընթացքում ձեռք բերված հմտությունները, աշխատանքների կազմակերպման նոր ոճը: Ա. Գևորգյանը նաև ասել է որ կառավարությունը կշարունակի հսկողությունը ծրագրի արդյունքների, և, հատկապես, հետերաշխիքային ժամկետում կատարվող աշխատանքների նկատմամբ: Նա կարևորել է նաև ծրագրի նկատմամբ տեխնիկական մոնիտորինգ իրականացնող թիմերի գնահատականները:Հյուրերը ևս ծրագիրն արդյունավետ և հաջողված են համարել` շնորհակալություն հայտնելով հայկական թիմի հետ համագործակցության և ծրագրի իրագործման գործում կառավարության աջակցության համար:Ա.Ռասինը տեղեկացրել է, որ ,Հազարամյակի մարտահրավերե կորպորացիայի կենտրոնական գրասենյակը քննարկել է “ՀՄՀ-Հայաստան” ՊՈԱԿ-ի ծրագրերի արդյունքում 100 մլն դրամի չափով խնայողության հարցը և որոշել գումարը թողնել հայկական կողմի տրամադրության տակ` ոռոգման համակարգում ներդնելու համար:




Լրահոս