Երբեմն «Ժառանգության» որոշումների հետ համաձայն չեմ եղել. Ստեփան Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության  գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով կուսակցությունից հիասթափված լինելու և հեռանալու  մասին լուրերին, ասաց, որ  այդ լուրերը պայմանավորված են  նրանով, որ ինքը զբաղվում է  հետազոտական-վերլուծական կենտրոն ստեղծելու աշխատանքներով: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը  տեղյակ է եղել Ստեփան Սաֆարյանի  մտադրության մասին:

Ամիսներ առաջ արդեն կենտրոնի կանոնադրության աշխատանքներն արդեն սկսվել են. կենտրոնն արդեն գրանցված է:

Ինչ վերաբերում է կուսակցության ներսում առկա տարաձայնություններին, Ստեփան Սաֆարյանի խոսքով` կարծիքների տարբերություններ որոշ հարցերի շուրջ եղել են, բայց դա սարսափելի չի եղել:

«Եղել են շատ որոշումներ, որոնց հետ ես համաձայն չեմ եղել, բայց քանի որ դա եղել է մեծամասնության դիրքորոշումը, ես պաշտպանել եմ»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:

-Այնուամենայնիվ, լքելո՞ւ եք կուսակցությունը: 

-Ոչ, կուսակցությունից հեռանալու որոշում չեմ կայացրել: Եթե նման բան լիներ, ես դրա մասին կբարձրաձայնեի:

-Փաստորեն կգա մի պահ, որ կուսակցական աշխատանքը կմղեք երկրորդ պլան և կզբաղվեք  Ձեր կենտրոնի աշխատանքներով:

-Այս պահի դրությամբ այդ երկու աշխատանքները միմյանց չեն հակասում, բայց քանի որ այդ կենտրոնի  աշխատանքները բավական աշխատատար են, հնարավոր է վերլուծական կենտրոնի աշխատանքներն ազդեն կուսակցական գործունեության վրա:

Սոնա Դավթյան




Լրահոս