Պատգամավորների անուններ կան, որ եթե դրսում հնչեցնեք` չեն ճանաչի. Ա. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը այսօրվա նիստում  քննարկում է ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՍԴ մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, նշեց, որ  կառավարությունը չի կարծում, որ մեծամասնություն կարող է ձևավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք փորձում են մեխանիզմը ջարդել, որ փողը հնարավորինս քիչ աշխատի` քաղաքական դեմքն աշխատի:

«Էսօր ի՞նչ է տեղի ունենում: Մեծամասնական կարգով ընտրված 41 պատգամավորներից 4-5-ն են, որ դեպուտատական գործունեությամբ են զբաղվում, ի տարբերություն մյուսների, այսինքն՝ երկու անգամ արդյունավետությունը քիչ է: Ինձ ժամանակին ընտրություններում հաղթել են մարդիկ, ովքեր լավ մարդիկ են, բայց ում չեք ճանաչի: Անուններ կան, որոնք եթե հնչեցնեք, եթե դուրս գաք փողոց, հնչեցնեք, չեն ճանաչի»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ ազատություն է պետք պատգամավորներին, իրենք դա չունեն, այս կերպ այդ խնդիրը փոքր-ինչ կարելի է լուծել:




Լրահոս