Ընդդիմությունն առաջարկում է ազգը փրկելու դեղատոմսեր. Մ. Բադեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ պատգամավորների կողմից ներկայացված օրինագծի քննարկման ժամանակ բավական անկեղծ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Հիշեցնենք, որ դաշնակցական պատգամավորները ցանկանում են անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի:

 Մանվել Բադեյանը նկատեց, թե ընդդիմությունն, ինչպես միշտ, առաջարկում է ազգը փրկելու դեղատոմսեր: Նրա խոսքով` ընդդիմությունն առաջարկում է մեծամասնականից հրաժարվել և ընտրական համակարգը հիմնել քաղաքական կուսակցությունների գաղափարախոսության վրա:

«Ցույց տվեք ինձ այդ կուսակցությունները՝ բացի Հանրապետականից, հիշեք՝ ինչպես են կազմվում այդ ցուցակները ընտրություններից առաջ, ավելի կոռումպացված համակարգ տեսե՞լ եք: Մեղադրում եք էս մարդկանց, որ եկել են այստեղ՝ իրենց բիզնեսը պաշտպանելու»,- նշեց նա:

Պատգամավորը հորդորեց ցույց տալ  մարդկանց, ում հանրությունը ճանաչում է: «Եթե էդ լուծը չի վերցրել, կուսակցության մեջ չի ընդգրկվել,  իրավունք չունի՞ դառնալ պատգամավոր, պարտադրում եք՝ եթե ուզում ես դառնալ պատգամավոր, պիտի կուսակցական դրոշը խփես ճակտիդ»,- հավելեց Բադեյանը:




Լրահոս