Ազգային Ժողովում այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա իր ելույթում անողոք կերպով քննադատում էր կառավարությանը, իշխանություններին և նրանց վարած քաղաքականությանը:
Վերջինիս ելույթի ժամանակ դահլիճից միջամտեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը): Նա հայտարարեց, որ ժամանակին ՕԵԿ-ն իրենց հետ կոալիցիա էր, էլ հիմա ինչո՞ւ է դժգոհում:
Նրա հայտարարությանն էլ միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելլով. «Նրանք հիմա էլ են մեր հետ: Բոլոր 131-ն էլ մեր հետ են»:
Հիշեցնենք, որ երեկ Առաքել Մովսիսյանը միջամտել էր նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, որին էլ վերջինս պատասխանել է. «Ստեղ բազառ չի արա»: