Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը տեղի կունենա վաղը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Armlur.am– ը փորձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանից (Բելաջիոյի Գրիշ) պարզել` արդյոք նա մասնակցելու է ՀՀԿ-ի 15-րդ համագումարին, ՀՀԿ-ը նրան հրավեր ուղարկել է, թե՞ ոչ: « Ոչ, հրավեր չի եղել, հետևաբար չեմ մասնակցելու»,- ասաց պատգամավորը:
-Իսկ չե՞ք մտահոգվում, որ չեն հրավիրել:
-Չէ, ինչու:
-ՀՀԿ-ի հետ միշտ լավ հարաբերություններ եք ունեցել, նախորդ տարի էլ մասնակցել եք Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:
-ՀՀԿ-ի հետ լավ հարաբերությունը դեռ հիմք չի հանդիսանում, որ պարտադիր հրավիրեն: Չեմ կարծում` շատ մեծ դահլիճում է անցնելու համագումարը:
Հիշեցնենք, որ անցել են այն հին ու լավ ժամանակները, երբ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ը փոխադարձաբար մասնակցում էին միմյանց միջոցառումներին ու համագումարներին:
Սոնա Դավթյան