Ինչո՞ւ ՀՀԿ-ն համագումարին մասնակցելու հրավեր չի ուղարկել այլ կուսակցությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանից փորձեց պարզել` այլ կուսակցությունների հրավիրե՞լ են մասնակցելու ՀՀԿ համագումարին:

«Ոչ, ոչ մեկին հրավեր չի ուղարկվել, սա մեր հերթական համագումարն է: Մասնակցելու են  միայն ՀՀԿ կուսակցության և ՀՀԿ խմբակցության  կազմում  ընդգրկված այլ կուսակցությունների ներկայացուցիչներ»,- ասաց պրն Թադևոսյանը:
Այս տարվա 15-րդ համագումարին  չեն մասնակցելու նաև  օտարերկյա կուսակցության անդամներ, ինչպես դա եղել է նախորդ տարի:  Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, Թադևոսյանն ասաց, որ սա իրենց հերթական համագումարն է, և իրենց հարցերը լուծում են այս կարգով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀԿ-ի 14-րդ համագումարին հրավիրել էին արտասահմանյան մի շարք կուսակցությունների, հայաստանյան կուսակցական համակարգի, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների:




Լրահոս