Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքը ուկրաինական ուժայինների կողմից հրետանային ռմբակոծության արդյունքում տուժել է Արտյոմի թաղամասում գտնվող դպրոցը: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է աշխարհազորի ներկայացուցիչը:
«Տուժած դպրոցը գտնվում է բանուկ խաչմերուկից 150-200 մ հեռավորության վրա, որն էլ, ըստ ամենայնի, հանդիսանում էր ռմբակոծության նպատակը», – ասել է աշխարհազորայինը: Նա հավելել է, որ ռմբակոծության արդյունքում նաև մոտակայքում գտնվող բնակելի շենք է տուժել: 5 մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ:
Ռմբակոծման շրջանում 4 ական է պայթել: Ադյունքում 9 մարդ տուժել են: Մասնավորապես, այրվել է ավտոմեքենա, որի մեջ գտնվում էր երիտասարդը իր մոր հետ: Նրանք երկուսն էլ այրվածքներով տեղափովել են հիվանդանոց: