Ուկրաինայի սահմանին դեռ 2.000 ռուս զինծառայող կա. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ ռուս զինծառայողների մեծ մասը լքել է Ուկրաինայի սահմանամերձ տարածքը. հայտնում է «Ասոշիեյտեդ պրեսս» գործակալությունը:

Գերատեսչության գլխավորությամբ ինքնաթիռում գտնվող ամերիկյան զինվորականները գործակալության հետ զրուցել են անանուն մնալու պայմանով: Նրանց խոսքով՝ ուկրաինական սահմանի մոտ շարունակում է մնալ մոտ 2.000 ռուս զինվորական:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ուկրաինական սահմանի մոտ մինչև 40 հազար զինծառայյող կա: Հետագայում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զինավարժություններին մասնակցող ռուսաստանցի զինվորականները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր:

Անցած շաբաթ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը տեղեկացրել էր, որ ռուսաստանյան զորքերի ետքաշումը կտևի մոտ 20 օր:




Լրահոս