Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը լրագրողների հետ զրույցում երեկ կարծիք է հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն: Շիրինյանի կարծիքով` Քոչարյանի վերադարձը հնարավորություն կընձեռի երկրում ձեւավորել բազմաբեւեռ ուժեր, եւ եթե երկրում լինի 3 հավասար ուժ, ապա երկիրը չի պառակտվի 2 մասի:
Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդմանը, որ Ռ.Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն: Իսկապե՞ս նա կարող է բեկում մտցնել քաղաքական դաշտում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ` Քոչարյանն անձ է, ոչ թե երրորդ ուժ, եւ դա անձամբ Քոչարյանի խնդիրն է, թե նա վերադառնալուց հետո ինչպես կվարվի:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է պառակտմանը, ապա կարծում եմ, որ դա ոչ թե երկրի պառակտում է, այլ ուժային մրցակցություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարող եմ ասել հետեւյալը` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբեք տարբեր թիմերից չեն եղել, նրանք եղել են ու կմնան միեւնույն թիմի անդամները, այդ պատճառով 3 հավասար ուժի մասին ոչինչ ասել չեմ կարող:
Պատրաստեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ