ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ այսօր սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացվել է Անջեյ Կասպրչիկը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր Նախիջևանյան սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ կողմից տեղեկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, վերջինս հրավիրվել է ՊՆ»։