Երևանի կենտրոնում փոշին անհնար է դարձնում զբոսանքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երևանում երեկոյան շրջելը դարձել է տհաճ զբաղմունք: Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է քամին Աբովյան փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում օդ բարձրացրել շինարարական փոշին: Մարդիկ չեն կարողանում ուղիղ քայլել. ծամածռվում են, թեքում գլուխը, որպեսզի չվնասեն աչքերը: Օդում «սավառնող» ավազի հատիկները փակել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տեսանելիությունը:

Armlur.am-ի ընթերցողներից մեկն ուղարկել է այս տեսանյութը՝ խնդրելով հրապարակել, որպեսզի Երևանի քաղաքային իշխանությունները միջոցներ ձեռնարկեն փոշու այդ քանակության առկայությունը գոնե նվազեցնելու համար: Հավերժ շինհրապարակ հիշեցնող մեր մայրաքաղաքում քայլելու համար անգամ ակնոց կրելը չի օգնում. ավազահատիկներն անարգել մտնում են մարդկանց աչքերը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս