Նյու Յորքում թմրավաճառներն օգտագործել են փոփ-աստղերի անուններն իրենց ապրանքն անվանելու համար:
Ոստիկանության տվյալներով՝ երգչուհի Քրիստինա Ագիլիերայի անունով հանցագործներն անվանել են փոշի կոկաինը, իսկ «Բրիթնի Սփիրսն» իրենց լեզվով նշանակում է կրեգ: Ծածկանունների օգտագործումը թույլ է տվել հանցագործներին երկար ժամանակ խուսափել արդարադատությունից. հայտնում է Lenta.ru-ն:
10 ամիս տևած հետաքննությունը թույլ է տվել վերացնել Նյու Յորք նահանգում թմրավաճառների լայն ցանցը: Իրավապահները պարզել են, որ ապօրինի գործարքների համար հանցագործներն օգտագործել են երեխաներին:
Ընդհանուր առմամբ՝ այս գործով ձերբակալվել է բանդայի 29 անդամ: