Փաստաբանները հույսները կորցրել են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անցնող 3 տարիների ընթացքում մի խումբ փաստաբաններ ավանդաբար մեկօրյա գործադուլ էին հայտարարում եւ բողոքի ակցիա իրականացնում ՀՀ վճռաբեկ դատարանի առջեւ: Այդ քայլով փաստաբանները փորձում էին  իշխանությունների ուշադրությունը հրավիրել Վճռաբեկ դատարանի կողմից դրսեւորվող անթույլատրելի գործելակերպին, քանի որ այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը եւ անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի վերաբերյալ:

Սակայն այս տարի փաստաբանները գործադուլի դուրս չեկան՝ խախտելով ավանդույթը: Հետաքրքիր է՝ ո՞րն է պատճառը՝ Վճառաբեկ դատարա՞նն է փոխվել, ավելի արդար դարձել, թե՞ փաստաբաններն են հույսները կորցրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, գործադուլ նախաձեռնող խմբի անդամ,  փաստաբան  Հայկ Ալումյանն ասաց, որ «մեկօրյա գործադուլը չեղավ, քանի որ մեր պահանջներն այդպես էլ չեն կատարվել: Սակայն երբ պահը կհասունանա, անկախ նրանից կլինի հունիս, հուլիս, թե օգոստոս, փաստաբանները նորից ոտքի կկանգնեն»»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս