«Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ի եւ էկոնոմիկայի նախարարության գործը վարչական դատարանում է․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային իտալական բրենդ «Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ն դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ արդեն մի քանի տարի պայքարում է Հայաստանի դատարաններում։ Այժմ «Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ի գործը վարչական դատարանում է։

Խնդիրն այն է, որ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքին  մերձակա «Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ին թույլատրել է արտադրած կոնյակների պիտակների վրա կիրառել «ARMANI Արմանի» եւ «АЙГЕПАТ ԱՅԳԵՊԱՏ ARMANI» ապրանքային նշանը։

Անցած տարվա աշնանը վարչական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, գտել էր, որ այն ենթակա է վերադարձման: Չնայած դրան՝ ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Նահապետյանը կրկին դիմել է վարչական դատարան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս