Մերձմոսկովյան Դեդովսկում առևանգված նորածնին գտնելու նպատակով համառուսաստանյան հետախուզում է հայտարարվել: Երեխայի գտնվելու վայրը հայտնաբերելու համար օգտակար տեղեկատվության տրամադրման համար պարգևավճար է նշանակվել 300 հազար ռուբլու չափով: Ավելի վաղ նորածնի անհետացման հետ կապված հարուցվել էր քրեական գործ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Մատվեյ անունով նորածինը, որից ծնողները հրաժարվել էին, առևանգվել էր հունիսի 17-ին: Ենթադրվում է, որ Դեդովսկի քաղաքային հիվանդանոցի մանկական բաժնի հիվանդասենյակից նրան կարող էր դուրս բերել մինչ այդ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդանոց այցելած և անվճար իր օգնությունն առաջարկած կինը. նրան տեսել են փաթեթը ձեռքին դուրս գալիս, որի մեջ կարող էր երեխա լինել:
Ընդ որում, հետաքննությունը չի բացառում, որ առևանգողը կարող էր նաև մեկ ուրիշը լինել, քանի որ մանկական բաժնում և հիվանդանոցի կենտրոնական մուտքում պահակակետեր չկան: