ԱԺ ղեկավարությանը պաշտոնական գրություն կներկայացնեն․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հունիսի 21-ին քառյակը ներկայացնող խմբակցությունների պատգամավորները, ի նշան ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գործողությունների, լքեցին ԱԺ Նիստերի դահլիճը: Այդ օրը քվեարկվում էին «Կուտակային կեսաթոշակների մասին» օրենքում եւ հարակից մի քանի այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագծերը. քառյակի պատգամավորները փորձում էին 20 րոպեանոց ընդմիջումներով խոչընդոտել այդ օրենքների ընդունումը:

Նիստերի դահլիճը լքելուց հետո քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դիմելու են Սահմանադրական դատարան: Անցել է 12 օր եւ մեր թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյոք քառյակը դիմե՞լ է ՍԴ։

 «Մենք ԱԺ ղեկավարությանը պաշտոնական գրությամբ ներկայացնելու ենք մեր հիմնավորումները, որպեսզի ամեն ինչ պատշաճ լինի: Կարծում եմ` մեր պաշտոնական գրությունից հետո ԱԺ ղեկավարությունը 10 օրվա ընթացքում կարձագանքի: Սա ընդամենը ընթացակարգային խնդիր է, որից հետո կպատրաստվի ՍԴ ներկայացվող դիմումը»,- ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս